Հարգելի ընկերնե՛ր!

Հարգելի ընկերնե՛ր, հայերեն լեզվով տեսանյութերն ու կայքը թարգմանության փուլում են:

Եթե ցանկանում եք միանալ թարգմանություններին, խնդրում ենք գրել հետևյալ էլ․ փոստին՝ [email protected].

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ - «ԱԼԼԱՏՌԱ» Միջազգային հասարակական շարժման միջազգային կամավորական համացանցային հեռուստատեսություն

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ն՝ դա միջազգային, համաժողովրդական համացանցային հեռուստատեսություն է ՝ տարբեր թեմաների վերաբերյալ արդիական և հետաքրքիր տեսանյութերով. հոգեբանություն, գիտություն, բարի լուրեր, տեղեկատվական և վերլուծական ծրագրեր, հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ, բարեսիրտ հումոր, կրթական անիմացիոն տեսանյութեր, ընտանեկան ծրագրեր և այլ շատ անկեղծ և դրական հաղորդումներ, որոնք բազմապատկում են մարդկայինությունը, բարությունը և միասնությունը հասարակության մեջ: ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ի հեռուստածրագրերը հետաքրքիր են բոլոր այն մարդկանց համար, ովքեր ձգտում են ինքնակատարելագործման, հոգևոր և մշակութային զարգացման, իրենց և շրջակա հասարակության մեջ լավագույն որակների ամրապնդման: Միացեք «ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ» Միջազգային կամավորական թիմին, իրականացրեք ձեր արարող գաղափարներն ու նախագծերը ժողովրդական հեռուստատեսության նոր ձևաչափի միջոցով:
Դիտողների շրջանում հատկապես սիրված են «Ճշմարտությունը մեկն է բոլորի համար» հաղորդաշարը ՝ պրոֆեսոր, ակադեմիկոս Իգոր Միխայլովիչ Դանիլովի մասնակցությամբ: Մարդկանց, ազգերի և մարդկության ճակատագիրը փոխող այս դարակազմիչ ծրագրերում բացահայտվում են ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ և բոլոր մարդկանց ՀԱՇՏԵՑՄԱՆ հնագույն բանալիները. Տրվում են պատասխաններ այն հարցերին, որոնք անհանգստացնում են շատերին. ո՞րն է մարդկության բոլոր կրոնների մեկ աղբյուրը: Ի՞նչն է միավորում իր սկզբում բոլոր հոգևոր գիտելիքները: Ինչպե՞ս գալ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ինքդ քո մեջ ՝ մարդու հաշտությունը Աստծո հետ, մարդունը ՝ մարդու հետ: Քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ, ո՞ր Ճշմարտությունն է միավորում համաշխարհային կրոններն ու բոլոր իրական հավատացյալներին: Ինչպե՞ս գտնել ձեր մեջ ԻՍԿԱԿԱՆԸ: Հաղորդումների շնորհիվ կարող եք ձեռք բերել ճանաչման և անձնական շփման գործնական փորձ ՝ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎՈՂԻ հետ: Հաղորդումները պարունակում են եզակի տեղեկատվություն, որը բացահայտում է անձի ինքնաճանաչման ուղին, Սուրբ Հոգու մասին իսկական տեղեկություններ, մարդու և մարդկության հոգևոր զարգացման մեջ նրա կարևոր դերի մասին. խորը ինքնագիտակցություն և Հոգևոր աշխարհի հետ շփման խոր զգացմունքներ:
Collage with ALLATRA TV participants Collage with ALLATRA TV participants