ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ի մասին

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ի մասին

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ն դա նոր ձևաչափի միջազգային համացանցային հեռուստատեսություն է: Դա գլոբալ մեդիա հարթակ է, որի նպատակն է միավորել մարդկանց ամբողջ աշխարհում և պայմաններ ստեղծել արարող հասարակության զարգացման համար:ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ն դա նոր ձևաչափի միջազգային համացանցային հեռուստատեսություն է: Դա գլոբալ մեդիա հարթակ է, որի նպատակն է միավորել մարդկանց ամբողջ աշխարհում և պայմաններ ստեղծել արարող հասարակության զարգացման համար:

International survey collage

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ն դա «ԱԼԼԱՏՌԱ» Միջազգային հասարակական շարժման սոցիալապես կարևոր, մասշտաբային նախագիծ է, որի նպատակն է աշխարհում ժողովրդականացնել համընդհանուր, հոգևոր, բարոյական և մշակութային արժեքները, ոգեշնչել մարդկանց դրական փոփոխություններ կատարել իրենց և հասարակության մեջ:

International survey collage

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ի եթերում՝

յուրահատուկ ծրագրեր մարդու և հասարակության մասին, ինքնազարգացման և հոգևոր-բարոյական կատարելագործման մասին

տեղեկատվական սոցիալական և լրատվական ծրագրեր

հարցազրույցներ հայտնի մարդկանց, գիտնականների, մասնագետների հետ

տեղեկատվական-վերլուծական և հետազոտական ծրագրեր

վավերագրական և գիտահանրամատչելի վիդեոպրոեկտներ մշակույթի, գիտության, պատմության թեմաներով

հետազոտական տեսաֆիլմերի քննարկումներ տարբեր գիտական ոլորտներում

International survey collage
International survey collage

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ
ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ - ԱՐԱՐԻՐ ԵՎ ՄԻԱՎՈՐԻՐ

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ն՝ դա տարբեր երկրների համացանցային ալիքներն են, որտեղ տեսանյութեր են թողարկվում անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, վրացերեն և շատ այլ լեզուներով:

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-Ի ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ

  • Հարցազրույցներ, որոնց նպատակն է, առաջին հերթին, յուրաքանչյուր մասնակցին ցույց տալ որպես Մարդու ՝ անկախ նրա սոցիալական կարգավիճակից, մասնագիտությունից, կերպարից և այլն: Անկեղծ շփում, որում բացահայտվում է լավագույնը, ինչը որ կա յուրաքանչյուր մարդու մեջ:
  • Իրադարձությունների լուսաբանում, որոնք ուղղված են հասարակության մեջ մշակութային և հոգևոր-բարոյական արժեքների միավորմանը, ստեղծմանը, ժողովրդականացմանը:
  • Միջազգային առցանց տեսակոնֆերանսներ և տեսակամուրջներ` տարբեր երկրներից հազարավոր վայրերի միաժամանակյա կապով առցանց հեռարձակում` աշխարհի 10 կամ ավելի լեզուների միաժամանակյա թարգմանություններով:
  • «Պրոֆեսիոնալների խաղ» ձևաչափը ՝ գործունեության տարբեր բնագավառների մասնագետների մասնակցությամբ, ինչը թույլ է տալիս մասնագետներին ազատորեն արտահայտել իրենց կարծիքը և գալ իրենց ոլորտում նոր ըմբռնումների, որը կբարելավի մարդու և հասարակության կյանքը:
  • Խոշոր միջազգային սոցիալական վիդեո հարցումներ, որոնք թույլ են տալիս լսել ամբողջ աշխարհի հարյուր հազարավոր մարդկանց տեսակետներն այն հուզող թեմաների շուրջ, որոնք արդիական են բոլորի համար։
  • Առցանց ռեպորտաժներ ուղիղ եթերով կլիմայական իրադարձությունների դեպքի վայրի ականատեսներից․ ազնիվ և ժամանակին արված տեղեկատվություն իրադարձությունների մասին՝ փոխանցված հենց մարդկանց կողմից:

ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ հեռուստաընկերության եզակիությունն այն է, որ դա հասարակության նախաձեռնությունն է, տեսանյութերը ստեղծվում են ամբողջ աշխարհի մարդկանց կողմից կամավոր հիմունքներով ՝ աշխատանքային ժամերից դուրս: Համախմբվելով նախաձեռնող համախոհների միջազգային թիմերում ՝ յուրաքանչյուրը բացահայտում է իր իսկ ստեղծագործական ներուժը:

Մարդիկ գործում են արդեն իսկ հիմա, և հենց իրենք են ստեղծում այն արարող տեղեկատվական տարածաչափությունը, որը նպաստում է մարդկային լավագույն որակների զարգացմանը և իսկապես փոխում է աշխարհը դեպի լավը:

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ հեռուստաընկերության բոլոր տեսանյութերի բացառիկ առանձնահատկությունն այն է, որ դրանք արտացոլում են ազնիվ, ճշմարտացի և անկեղծ տեղեկատվություն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների և այն լավ բաների մասին, որոնցով որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է կիսվել:

Յուրաքանչյուր ոք աշխարհի ցանկացած կետից կարող է միանալ ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ-ին. ազատորեն միանալ սոցիալական կարևորագույն հարցերի քննարկմանը, արտահայտել սեփական կարծիքը, տեսահոլովակներ ստեղծել և համախոհների միջազգային խմբի հետ միասին կյանքի կոչել արարող գաղափարներ:

Միացեք ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ միջազգային կամավորական թիմին:

E-mail: [email protected]

Պաշտոնական կայքէջ allatra.tv

International survey collage International survey collage