Հարգելի ընկերնե՛ր!

Հարգելի ընկերնե՛ր, հայերեն լեզվով տեսանյութերն ու կայքը թարգմանության փուլում են:

Եթե ցանկանում եք միանալ թարգմանություններին, խնդրում ենք գրել հետևյալ էլ․ փոստին՝ [email protected].

ԱԼԼԱՏՌԱ ԹԻՎԻ - «ԱԼԼԱՏՌԱ» Միջազգային հասարակական շարժման միջազգային կամավորական համացանցային հեռուստատեսություն

«ԱԼԼԱՏՌԱ TV»-ի կամավորները բլոգային բովանդակություն են ստեղծում տարբեր ուղղություններով, որպեսզի հասնեն մարդկանց առավել լայն լսարանին և նրանց ուշադրությունը հրավիրեն Երկրի վրա տեղի ունեցող գլոբալ և արագ կլիմայական փոփոխությունների վրա:
Բլոգային նախագծերը ներառում են գիտահանրամատչելի և ժամանցային բովանդակություն, ինքնազարգացման, հոգեբանական, պատմական և հումորային թեմաներ:
«ԱԼԼԱՏՌԱ TV»-ի նպատակն է լուսաբանել մարդկության ամենակարևոր և լուրջ խնդիրը՝ մոլորակի վրա կլիմայի փոփոխությունը, որն արտահայտվում է վերջին տասնամյակների ընթացքում կատակլիզմների դինամիկայի արագ աճով։
Աշխարհի տարբեր երկրների մարդիկ իրենց ազատ ժամանակը տրամադրում են այս թեման կամավոր հիմունքներով ուսումնասիրելուն՝ հավաքելով վերլուծական նյութեր այնպիսի օնլայն նախագծերի համար, ինչպիսիք են «Կլիմայի վերահսկողություն», «Հրատապ լուրեր», «Կլիմայի տեսանկյունից» նախագծերը: Համալիր ուսումնասիրության համար կազմակերպվում են նաև միջազգային կլոր սեղաններ, հեռուստակամուրջներ, պոդքասթեր և հարցազրույցներ տարբեր ոլորտների մասնագետների հետ: ԱԼԼԱՏՌԱ TV-ի բոլոր տեսանյութերը ուղղված են բացառապես ժողովրդավարական և հոգևոր-բարոյական համամարդկային արժեքների ժողովրդականացմանը:
Միացե՛ք «ԱԼԼԱՏՐԱ TV»-ի միջազգային կամավորական թիմին, իրականացրե՛ք ձեր գաղափարները և նպաստե՛ք մեր մոլորակի պահպանմանը և բոլորի համար ավելի լավ ապագայի ստեղծմանը:
Collage with ALLATRA TV participants Collage with ALLATRA TV participants