🌍 Մայիսի 7, 2022
15:00 GMT Ուղիղ հեռարձակում
100 լեզուներով համաժամանակյա թարգմանություն։ 180 երկրներ
"ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ։ ՄԵՆՔ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ։ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱՊՐԵԼ" ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ՖՈՐՈՒՄԸ դա՝ լայնածավալ և նախադեպը չունեցող իրադարձություն է՝ կազմակերպված 180 երկրներից անկախ միավորված մարդկանց կողմից «Արարող Հասարակություն» պրոեկտի հարթակում։
Հեռարձակումը տեղի կունենա աշխարհի սոցիալական և մեդիա հարթակների տասնյակ հազարավոր ալիքներով։ Միջոցառումը նախաձեռնվել և իրականացվել է կամավորական հիմունքներով՝ մեր մարդկանց ռեսուրսներով և իրենց սեփական ուժերով։
Մարդկության վերջին պատերազմը սկսվել է։ Սա չհայտարարված պատերազմ է։ Պատմության մեջ առաջին անգամ ողջ մարդկությունը բախվեց ընդհանուր արտաքին թշնամու հետ: Այդ թշնամին կլիման է։ Մոլորակային վտանգի առջեւ անհրաժեշտ է բոլոր մարդկանց համախմբումը՝ հանուն մարդկության ապագայի։ Որովհետև մենք մարդ ենք և մենք ուզում ենք ապրել։
Ֆորումի նպատակն է ճշմարտացիորեն և օբյեկտիվորեն տեղեկացնել մարդկությանը կլիմայական և բնապահպանական աղետների աճող վտանգի մասին. ներկայացնել հասարակության սպառողական ձևաչափում բազմաթիվ ճգնաժամերի իրական մասշտաբները դիտարկել գործնական լուծումներ՝ Արարող հասարակության կառուցման միջոցով բոլոր ճգնաժամերը հաղթահարելու համար:
Եթե դուք վերը նշված հարցերից որևէ մեկի փորձագետ եք, կամ նա, ով գործնականում գիտի սպառողական ձևաչափի վայրագությունների, մարդկային ստրկության, փախստականների խնդիրների մասին, կամ կլիմայական կատակլիզմների ականատես եք, դիմեք մեզ։ Ուրիշ ո՞վ, եթե ոչ դու կասի ճշմարտությունը։
Բոլոր ազնիվ և հոգատար մարդկանց հրավիրում ենք արդեն այսօր միանալ ֆորումի նախապատրաստական աշխատանքներին։
Միջազգային ֆորումին և դրա նախապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք գրել հետևյալ էլ․ փոստին՝ [email protected]
ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ միջազգային պրոեկտի պաշտոնական կայքէջ՝ Արարող հասարակություն (creativesociety.com)
Համաշխարհային Ճգնաժամ։ Ճշմարտության Ժամանակը| Միջազգային առցանց համաժողով 04.12.2021, 100 լեզուներով համաժամանակյա թարգմանությամբ